• Սալոր

    Ստենլի տեսակի սալորը մուգ մանուշակագույն է, խոշոր պտուղներով, օվալաձև է: Այն պատված է խիտ երկնագույն փառով: Հասած պտղամիսը նարնջագույն է, շատ քաղցր և հյութեղ: Սալորի այս տեսակը հասունանում է օգոստոսի վերջերից մինչ սեպտեմբերի սկիզբ: Վաղահաս է, ցրտադիմացկուն, դիմակայուն է երկարատև երաշտին: Այս տեսակի սալորից ստանում են բարձր տեսակի սալորաչիր:

  • Սալորաչիր

    Սալորաչիրը պատրատվում է սև սալորից, որից նախապես հեռացվում է կորիզը: Չիրն առանձնանում է համային և սննդային արտակարգ հատկանիշներով: Սալորենին պատկանում է վարդազգիների դասին, այն մամուխի և մանր սալորի բնական խաչասերման արդյունքն է: Չորացման համար նախընտրելի է օգտագործել սալորի այս տեսակը, որը ի տարբերություն մանր սալորի պարունակում է ավելի շատ շաքար և ունի կոշտ պտղամիս: Սալորի այս հատկանիշները թույլ են տալիս ստանալ որակյալ չիր առանց ֆերմենտների կիրառման:

    Բաղադրությունը և օգտակար հատկանիշները:

    Սալորաչիրը բավականին սննդարար է և առանձնանում է շաքարի և ածխաջրերի բարձր պարունակությամբ: Չիրը պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամիններ (E, բետա-կարոտին, PP, C և B շարքին պատկանող վիտամիններ), միկրոտարրեր (երկաթ, կալիում, կալցիում, նատրիում, մագնիում, ֆոսֆոր, կոբալտ, յոդ, ցինկ, ֆտոր, մանգան, պղինձ), այլ օգտակար նյութեր (շաքար, ցելյուլոզա, պեկտիններ, օրգանական թթուներ, օսլա, ածխաջրեր և սպիտակուցներ): Պոլիֆենոլների առկայության շնորհիվ սալորաչիրը բարձրացնում է անոթների պատերի առաձգականությունը, ինչն իր հերթին բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային ողջ համակարգի վրա: Չիրը վերականգնում է աշխատունակությունը և բարելավում է ամբողջ օրգանիզմի վիճակը: Այն օգտակար է սակավարյունության, երիկամների և աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում: Բացի այդ՝ չիրը բարելավում է օրգանիզմում ածխաջրերի փոխանակումը, բարձրացնում է ստրեսակայունությունը, դիմադրողականությունը, ունի միզամուղ և լուծողական ազդեցություն:
    Սալորաչիրը պարունակում է մեծ քանակությամբ շաքարներ (57,8 %), օրգանական թթուներ (3,5 %), ցելյուլոզա (1,6 %), հանքային նյութեր, օրինակ՝ նատրիում (104մգ%), կալիում (864մգ%), կալցիում (80 մգ%), ֆոսֆոր (83 մգ%), երկաթ (15 մգ%):



    300գ սալորաչիր ստանալու համար օգտագործվում է 1800գ թարմ սալոր: Մրգերն աճեցվում են մեր սեփական այգիներում, որոնք գտնվում են Երևանից 15 կմ հեռավորության վրա:

    Այգու մշակման ընթացում օգտագործվում է օրգանական բուժանյութեր և օրգանական պարարտանյութեր:
    Կաթիլային ոռոգման համակարգի շնորհիվ ծառերը ստանում են խոնավության օպտիմալ քանակություն, ինչի արդյունքում մենք ստանում ենք էկոլոգիապես մաքուր, առողջ բերք, որը համեղ և օգտակար չրերի պատրաստման գլխավոր նախապայմանն է:

    Rival Armenia ապրանքային նշանով մեր ընկերության արտադրանքը չի պարունակում կոնսերվանտներ և ԳՄՕ:
    Չիրը հարկավոր է պահել չոր, մաքուր և զով վայրում՝ +5 մինչև +25°С ջերմաստիճանային և ոչ ավել քան 70% հարաբերական խոնավության պայմաններում: Մթերքի պիտանելիության ժամկետը 12 ամիս է:

  • Փաթեթավորում

    Չիրը վաճառվում է ալյումինե եռաշերտ հիմքով պոլիմերային փաթեթի մեջ, որը պաշտպանում է մթերքը բորբոսից և պահպանում է այն թարմ վիճակում: Ի տարբերություն ցելոֆանե փաթեթների, այստեղ չի կուտակվում մթերքը փչացնող խոնավությունը:
    Մրգաչրերի փաթեթավորման մեջ մեր ընկերության նորույթը կայանում է նրանում, որ շնորհիվ փաթեթի հակառակ կողմին ամրացված կպչուն ժապավենի՝ փաթեթավորումը հարմար է ինչպես միանգամյա, այնպես էլ չրերի երկարաժամկետ օգտագործման համար:

    Սպիտակուցներ 2.3գ
    Ածխաջրեր 58.4գ
    Վիտամիններ՝ 
    Կարոտին 0.06մգ
    B1 0.02մգ
    PP 1.5մգ
    C 3.0մգ
    Էներգետիկ արժեքը՝ 
    Կկալ/կՋ 242/1012