“Ռիվալ” ՍՊԸ-ն Հայաստանում չրերի արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկն է, ինչպես նաև հուսալի մատակարար` ռուսաստանյան մի շարք առևտրային ցանցերի համար:
2014թ.-ից սկսած ընկերությունը մատակարարում է բարձրորակ չրեր՝ դեղձի չիր, ծիրանաչիր, թզի չիր և սալորաչիր: Իր գործունեության ընթացքում մեր ընկերությունը ձեռք է բերել ռուսաստանյան և հայաստանյան խոշորագույն ընկերությունների հետ համագործակցության հարուստ փորձ և պատրաստ է առաջարկել չրերի լայն տեսականի:

Ընկերությունում ներգրավված են ոլորտի լավագույն մասնագետները, որոնք ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ:

Ներկա պահին աշխատակիցների թիվը գերազանցում է երեսունը:
Հաշվի առնելով մեր արտադրանքի աճող պահանջարկը, ընկերությունը ձեռք է բերում նորագույն ու ավելի հզոր սարքավորումներ:

Արտադրության մեջ օգտագործվում են միայն այն մրգերը, որոնք աճեցվել են մեր սեփական այգիներում, ինչը երաշխավորում է արտադրանքի անխափան մատակարարումը և ապրանքի բարձր որակը: Մեր արտադրանքը չի պարունակում ԳՄՕ:
Չորացման հատուկ մեթոդի շնորհիվ չրերը պահպանում են բոլոր վիտամիններն ու միկրոտարրերը, որոնք կարևոր են յուրաքանչյուր մարդու առօրյա սննդակարգում:
Հայաստանում աճեցված մրգերը և դրանցից պատրաստված մրգաչրերը էականորեն տարբերվում են այլ երկրներում աճեցված մրգերից ու մրգաչրերից՝ իրենց համային, հոտային հատկանիշներով և արտաքին տեսքով:
Հայաստանի աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները, արևի լույսի առատությունը, լեռնային քաղցրահամ ջուրը բարենպաստ պայմաններ են ստեղծում մրգերի աճեցման համար:

Արտադրական պրոցեսը իրականացվում է այս արտադրանքին ներկայացվող որակի և հիգիենայի խստագույն պահանջներին համապատասխան, որի վկայությունն են ՀՀ և ՌԴ լիազոր մարմինների կողմից տրված համապատասխանության վկայականները, ինչպես նաև ISO 14001:2004, ISO 9001:2008, ISO 2005 սերտիֆիկատները:


Մեր ապրանքատեսականին անընդհատ ընդլայնվում է և համալրվում ապրանքի նոր տեսականիներով: Բացի այդ՝ մենք միշտ պատրաստ ենք կազմակերպել չրերի առաքումը Ռուսաստանի ցանկացած քաղաք:

Չորացման ողջ գործընթացը կարելի է բաժանել մի քանի փուլի.

Մրգերի նախապատրաստում

Այս փուլում ընտրվում են մեր այգիներում աճեցված միայն առողջ, թարմ և գեղեցիկ տեսք ունեցող մրգերը:

Լվացում
Լվացումը կատարվում է հոսող ջրով մի քանի փուլերով՝ մինչև կեղտի ու փոշու լիարժեք հեռացումը:


Չորացում

Չորանոցները անընդհատ օդափոխվում են: Չորացումը կատարվում է հատուկ սարքավորումների միջոցով՝ արևային մեթոդով: Չորացումից հետո չրերն անցնում են խիստ ընտրություն, որից հետո փաթեթավորման համար արդեն պիտանի ապրանքը տեղադրվում է սառնարաններում, իսկ մնացած մասը կրկին ուղարկվում է չորանոց՝ հետագա վերամշակման:

Չրերի պահպանում

Լիարժեք չորացումից հետո չրերը տեղադրվում են հատուկ տարաների մեջ և պահպանվում են ախտահանված սառնարաններում՝ +5-ից +7C ջերմաստիճանային պայմաններում: