Դեղձ
Դեղձենին վարդազգիների դասին պատկանող պտղատու ծառ է: Դեղձի օգտակարությունը պայմանավորված է նրա մեջ պարունակող վիտամիններով և հանքային նյութերով: Իր բուժիչ հատկությունների շնորհիվ՝ դեղձը լայնորեն կիրառվում է ինչպես ավանդական, այնպես էլ ժողովրդական բժշկության մեջ: Դեղձի սննդարարությունը չի նպաստում գիրությանը: Այն հարուստ է օրգանական թթուներով, ինչպիսիք են խնձորաթթուն, գինեթթուն, լիմոնի թթուն և հանքային նյութերով՝ կալիում, երկաթ, ֆոսֆոր, մանգան, պղինձ, ցինկ, սելեն, մագնեզիում: Դեղձը պարունակում է նաև C, Е, К, РР, B դասին պատկանող վիտամիններ, կարոտին, պեկտիններ և եթերային յուղեր: Դեղձի պտղամիսը շատ հյութեղ է, թարմացնող, սննդարար և դյուրամարս:
Չորացված դեղձ
Համեղ և հյութալի դեղձը դուր է գալիս շատերին, հատկապես կանանց և երեխաներին: Արևելյան երկրներում, ավելի քան 4000 տարի համարում են, որ դեղձը ուժ է տալիս և բուժում շատ հիվանդություններ: Այն համարվում է նաև իմաստության, հոգևոր մաքրության, երկարակեցության և նույնիսկ անմահության խորհրդանիշ:
Շնորհիվ նուրբ համի և գայթակղիչ բույրի դեղձի չիրը չի զիջում թարմ դեղձին:Բաղադրությունը և օգտակար հատկությունները
Դեղձաչրի օգտագործումը թույլ է տալիս արագ վերականգնվել ֆիզիկական և մտավոր լարվածությունից հետո, ամրացնել իմունային համակարգը, բարելավել լեղապարկի աշխատանքը, կարգավորում է հեմոգլոբինի մակարդակը:
Դեղձի չիրը պարունակում է օրգանական թթուներ, փոքր քանակությամբ սպիտակուցներ և ճարպեր, բարձր կոնցենտրացիայով ածխաջրեր և ցելյուլոզա, բետա-կարոտին, А, С, Е և B շարքին դասվող վիտամիններ, կալիում, կալցիում, նատրիում, մանգան, ֆոսֆոր, երկաթ, բնական ներկանյութեր՝ կարոտինոիդներ և եթերային յուղեր:
Դեղձն օգտագործվում է սրտանոթային և նյարդային հիվանդությունների կանխարգելման համար կիրառվող սննդակարգի կազմում: Այն նշանակվում է նաև վարիկոզների, աղեստամոքսային համակարգի աշխատանքը բարելավելու, առիթմիայի և ստենոկարդիայի ժամանակ: Նույնիսկ օնկոլոգիական հիվանդությունների ժամանակ, հատկապես վիրահատություններից և ճառագայթային բուժումներից հետո, դեղձն օգնում է հիվանդներին վերականգնել ուժերն ու առողջությունը:300գ չիր ստանալու համար օգտագործվում է 2400գ թարմ դեղձ: Մրգերն աճեցվում են մեր սեփական այգիներում, որոնք գտվում են Երևանից 15 կմ հեռավորության վրա:
Այգու մշակման ընթացքում օգտագործվում են օրգանական բուժանյութեր և օրգանական պարարտանյութեր:
Կաթիլային ոռոգման համակարգի շնորհիվ ծառերը ստանում են խոնավության օպտիմալ քանակություն, ինչի արդյունքում մենք ստանում ենք էկոլոգիապես մաքուր, առողջ բերք, որը համեղ և օգտակար չրերի պատրաստման գլխավոր նախապայմանն է:
Rival Armenia ապրանքային նշանով մեր ընկերության արտադրանքը չի պարունակում կոնսերվանտներ և ԳՄՕ:Չիրը հարկավոր է պահել չոր, մաքուր և զով վայրում՝ +5 մինչև +25°С ջերմաստիճանային և ոչ ավել քան 70% հարաբերական խոնավության պայմաններում: Մթերքի պիտանելիության ժամկետը 12 ամիս է:
Փաթեթավորում
Չիրը վաճառվում է ալյումինե եռաշերտ հիմքով պոլիմերային փաթեթի մեջ, որը պաշտպանում է մթերքը բորբոսից և պահպանում է այն թարմ վիճակում: Ի տարբերություն ցելոֆանե փաթեթների, այստեղ չի կուտակվում մթերքը փչացնող խոնավությունը: Մրգաչրերի փաթեթավորման մեջ մեր ընկերության նորույթը կայանում է նրանում, որ շնորհիվ փաթեթի հակառակ կողմին ամրացված կպչուն ժապավենի՝ փաթեթավորումը հարմար է ինչպես միանգամյա, այնպես էլ բազմանգամյա օգտագործման համար:
Սպիտակուցներ 3.0գ Ածխաջրեր 54.5գ Վիտամիններ` Կարոտին 1.0մգ B1 0.03մգ PP 2.1մգ C 5.0մգ Էներգետիկ արժեքը` Կկալ/կՋ 227/949