Ծիրան
Ծիրանն աճեցվում է Հայաստանում հնագույն ժամանակներից: Այն իր ուրույն տեղն է զբաղեցնում ազգային մշակույթում՝ հանդիսանալով ազգային խորհրդանիշերից մեկը: Ծառը երաշտադիմացկուն է և սիրում է արևի լույսը: Այն ապրում է 50 տարուց ավելի: Ծիրանն օգտակար է սակավարյունության դեպքում, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների ժամանակ օրգանիզմի աղային հավասարակշռությունը պահպանելու համար: Շաքարախտով տառապող անձանց հարկավոր է սահմանափակել ծիրանի օգտագործումը, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ շաքարներ: Ծիրանը բարձրացնում է արյան հեմոգլոբինը, որը նպաստում է օրգանիզմի դիմադրողականության աճին, բարելավում է հիշողությունը, բարձրացնում է ուղեղային ակտիվությունը, ինչը հատկապես կարևոր է մտավոր աշխատանքով զբաղվող անձանց համար:
Ծիրանաչիր
Ծիրանաչիր ստանալու համար սովորաբար օգտագործում են ծիրանի խոշոր պտուղները, որոնցից նախապես հեռացվում են կորիզները: Ծիրանաչիրը պետք է լինի բնական գույնի՝ մուգ նարնջագույն կամ մուգ շագանակագույն, առանց նարնջագույնի կամ կարմիրի վառ երանգների, քանի որ այդ երանգների առկայությունը վկայում է մրգերի քիմիական մշակման մասին:
Չիր պատրաստելու համար օգտագործվող ծիրանի կեղևը չպետք է ունենա մուգ կետեր, կեղտաբծեր և անբնական փայլ, այն պետք է լինի առաձգական:
Ծիրանաչիրն օգտագործում են և՛ որպես առանձին մթերք, և՛ որպես համեմունք փլավների, մսային և ձկնային ուտեստներ պատրաստելու ժամանակ:Բաղադրությունը և օգտակար հատկությունները
Վիտամինների պարունակությամբ ծիրանաչիրը զիջում է ծիրանին, սակայն գերազանցում է միկրո և մակրոտարրերի պարունակությամբ: Այն պարունակում է վիտամիններ՝ А, В1, В2, С, РР, հանքային նյութեր՝ կալիում, կալցիում, մանգան, նատրիում, ֆոսֆոր, երկաթ, ցելյուլոզ, հագեցած և օրգանական թթուներ: Ծիրանաչիրն օգտագործում են և՛ երեխաների, և՛ մեծահասակների մոտ ավիտամինոզների և հիպովիտամինոզների առկայության դեպքում՝չօգտագործելով դեղամիջոցներ:
Չիրն օգտակար է նաև երիկամային անբավարարություն և վահանաձև գեղձի ֆունկցիաների խանգարում ունեցող անձանց համար: Բացի այդ՝ ծիրանաչիրը կարգավորում է զարկերակային ճնշումը և կանխարգելում է նրա բարձրացումը:300գ չիր ստանալու համար օգտագործվում է 1650գ թարմ ծիրան: Մրգերն աճեցվում են մեր սեփական այգիներում, որոնք գտվում են Երևանից 15 կմ հեռավորության վրա:
Այգու մշակման ընթացում օգտագործվում է օրգանական բուժանյութեր և օրգանական պարարտանյութեր:
Կաթիլային ոռոգման համակարգի շնորհիվ ծառերը ստանում են խոնավության օպտիմալ քանակություն, ինչի արդյունքում մենք ստանում ենք էկոլոգիապես մաքուր, առողջ բերք, որը համեղ և օգտակար չրերի պատրաստման գլխավոր նախապայմանն է:
Rival Armenia ապրանքային նշանով մեր ընկերության արտադրանքը չի պարունակում կոնսերվանտներ և ԳՄՕ:Չիրը հարկավոր է պահել չոր, մաքուր և զով վայրում՝ +5 մինչև +25°С ջերմաստիճանային և ոչ ավել քան 70% հարաբերական խոնավության պայմաններում: Մթերքի պիտանելիության ժամկետը 12 ամիս է:
Փաթեթավորում
Չիրը վաճառվում է ալյումինե եռաշերտ հիմքով պոլիմերային փաթեթի մեջ, որը պաշտպանում է մթերքը բորբոսից և պահպանում է այն թարմ վիճակում: Ի տարբերություն ցելոֆանե փաթեթների, այստեղ չի կուտակվում մթերքը փչացնող խոնավությունը: Մրգաչրերի փաթեթավորման մեջ մեր ընկերության նորույթը կայանում է նրանում, որ շնորհիվ փաթեթի հակառակ կողմին ամրացված կպչուն ժապավենի՝ փաթեթավորումը հարմար է ինչպես միանգամյա, այնպես էլ բազմանգամյա օգտագործման համար:
Սպիտակուցներ 5.0գ Ածխաջրեր 53.0գ Վիտամիններ` Կարոտին 3.5մգ B1 0.1մգ PP 3.0մգ C 4.0մգ Էներգետիկ արժեքը` Կկալ/կՋ 227/949